Մեր մասին
"Արտ Պրինտի" մասին
"Արտ Պրինտ" ՍՊԸ-ն հիմնադրվել է 1997թ.-ին: Հիմնական գործունեության ոլորտը եղել է ֆոտոծառայությունների մատուցումը: Այնուհետև սկսած 1998թ.-ից
ընդլայնելով գործունեությունը առաջին քայլերն է սկսել անել օֆսեթ և տամպո տպագրության ոլորտներում: 2001թ.-ից ծառայությունների ցանկում ավելացավ
տպագրական կաղապարների (կլիշաների) պատրաստումը, որն այժմ բարձրացել է ևս մեկ մակարդակով` կաղապարներ նորագույն 3D թվային
տեխնոլոգիաներով, այսինքն եռաչափ բազմաշերտ կաղապարներ: "Արտ Պրինտ"-ի տեխնիկակակ բազան համալրված և մշտապես նորացվում է տպագրական
ոլորտի առաջատարներ գերմանական Heidelberg և AGFA ֆիրմաների ժամանակակից սարքավորումներով:
ՍՊԸ-ի գործունեության ոլորտները անընդհատ ընդլայնվում են և մոտ ապագայում պլանավորում ենք ծառայություններ մատուցել գերժամանակակից 3D լազերային
տեխնոլոգիաներով` տպագրական և արտադրական բնագավառներում:
Իր բազմամյա գործունեության ընթացքում "Արտ Պրինտ" ՍՊԸ-ն դարձել է ոլորտի առաջատարներից մեկը ՀՀ-ում և ձեռք է բերել մի շարք ֆիրմաների վստահությունը:
"Արտ Պրինտի" ծառայությունների և արտադրանքների համառոտ նկարագրություն
- Կլիշեների պատրաստում` տաք դրոշմադրվագման համար
- Համակարգչային ծառայություններ. պատկերառում (սկանավորում)
- Համակարգչային ծառայություններ. տպում
- Մինի-տպարանի ծառայություններ
- Տամպոտպագրություն
- Տպարանային աշխատանքներ
- Էջադրում
- Ձևավորման աշխատանքներ
- Մակաշերտում (լամինացում)` տպագիր արտադրանքի
- Գունաբաժանում
- Պատրաստում`
- գովազդային թերթիկների,
- ծալաթերթիկների (բուկլետների),
- պիտակների
- պլակատների,
- ազդագրերի
- Տպում`
- դրոշմադրվագմամբ
- պիտակների
- ֆոտոփաթեթների (ծակատումով եւ համարակալմամբ)
- Դիզայն`
- տպագիր արտադրանքի
- պիտակների
- այցեքարտերի
- բացիկների
- բլանկերի
- գրաֆիկական
- գրքերի
- գրքույկների
- խորհրդանիշերի, բառատիպերի (լոգոտիպերի), ապրանքանիշերի
- ծալաթերթիկների (բուկլետների)
- ծրարների
- հրավիրատոմսերի
- պլակատների
- հրավիրատոմսերի
- վկայականների
- օրացույցների
- փաթեթանյութի
- ֆլայերների
"Արտ Պրինտի" նորությունները
01.05.2010թ.
"Արտ Պրինտ" դիզայնի և տպագրության տան պաշտոնական կայքը գործում է 01.05.2010 թվականից