Մեր ծառայությունները
Բուկլետներ
Բուկլետները սպառողին առավելագույն ինֆորմացիա հասցնելու լավագույն միջոցներից մեկն են:
Ի տարբերություն պլակատների և այցեքարտերի` բուկլետների մեջ հնարավոր է զետեղել բավականին շատ
ինֆորմացիա` սկսած տվյալ ընկերության գործունեության կենսագրությունից մինչև մատուցվող ծառայությունների և
ապրանքների ցանկ, զուգորդելով այդ ամենը բնորոշող համոզիչ նկարներով, դիզայներական և գրաֆիկական լուծումներով:
Ներկայումս դժվար է պատկերացնել որևէ կազմակերպություն առանց իր մասին պատմող բուկլետի, որն ինչպես
այցեքարտը` ոչ միայն ինֆորմացիայի աղբյուր է, այլ նաև կարծիք է ձևավորում նրա ճաշակի, ինքնատիպության,
ֆինանսական դիրքի մասին: Ելնելով այդ կարևորությունից` բուկլետների պատրաստումը համարվում է բարդ և
պատասխանատու տպագրական ոլորտ:
Տարիների մեր փորձը հնարավորություն է տալիս ձևավորել և տպագրել բուկլետներ, որոնք առավելագույնս ընդգծում են
պատվիրատուի գերակայությունը, նպատակները և ուղղվածությունը շուկայում: