Մեր ծառայությունները

Բուկլետներ

Բուկլետները սպառողին առավելագույն ինֆորմացիա հասցնելու լավագույն միջոցներից մեկն են: Ի տարբերություն պլակատների և այցեքարտերի` բուկլետների մեջ հնարավոր է զետեղել բավականին շատ ինֆորմացիա` սկսած տվյալ ընկերության գործունեության կենսագրությունից մինչև մատուցվող ծառայությունների և ապրանքների ցանկ, զուգորդելով այդ ամենը բնորոշող համոզիչ նկարներով, դիզայներական և գրաֆիկական լուծումներով:
Ներկայումս դժվար է պատկերացնել որևէ կազմակերպություն առանց իր մասին պատմող բուկլետի, որն ինչպես այցեքարտը` ոչ միայն ինֆորմացիայի աղբյուր է, այլ նաև կարծիք է ձևավորում նրա ճաշակի, ինքնատիպության, ֆինանսական դիրքի մասին: Ելնելով այդ կարևորությունից` բուկլետների պատրաստումը համարվում է բարդ և պատասխանատու տպագրական ոլորտ:
Տարիների մեր փորձը հնարավորություն է տալիս ձևավորել և տպագրել բուկլետներ, որոնք առավելագույնս ընդգծում են պատվիրատուի գերակայությունը, նպատակները և ուղղվածությունը շուկայում:

picture