Մեր ծառայությունները
Տուփեր
Ցանակացած արտադրող կամա թե ակամա ստիպված է
իր արտադրանքը որևիցե մի տարայով հասցնել վերջնական սպառողին: Շուկայական դաժան մրցակցությունը
ստիպում է, որ այդ տարան բացի փաթեթավորումից կատարի նաև տվյալ արտադրողին, նրա ապրանքանշանը, ինչպես նաև
արտադրանքը գովազդող ֆունկցիա: Ելնելով այդ պահանջից գոյություն ունեն մի շարք դիզայներական
լուծումներ գնորդի ուշադրությունը վերը թվարկված կողմ ուղղելու համար: Օրինակ անվանումը կամ ապրանքանշանն ընդգծելու համար կիրառվում են ճչան գույներ, ոսկետառ կամ ուռուցիկ տպագրություն և այլն, իսկ տուփի վրա բացված պատուհանն ընդգծում է ապրանքի արտաքին տեսքը:
"Արտ Պրինտն" իրականացնում է տարբեր չափերի, բարդ կտրվածքներով տուփերի տպագրություն` նախատեսված ինչպես մթերային (տորթեր, շոկոլադե կոնֆետներ և սալիկներ, խինկալի,
թեյ, սուրճ և այլն), այնպես էլ ոչ մթերային (դեղեր, լվացքի փոշի, օճառ, նվերներ և այլն) արտադրությունների համար: