Մեր ծառայությունները

Տամպոտպագրություն

Տամպոտպագրությունը խոր տպագրության տարատեսակ է: Այն հիմնականում կիրառվում է այն դեպքերում, երբ տպագրություն պետք է իրականցվի անհարթ ռելիեֆային մակերևույթների վրա, որտեղ հնարավոր չէ իրականացնել այլ տպագրության տեսակներ: Էլաստիկ միջանկյալ էլեմենտը (տամպոնը) թույլ է տալիս տեղափոխել պատկերը տպագրական ֆորմայից գրեթե ցանկացած մակերևույթի վրա:
Տամպոտպագրության հայրենիքը Շվեյցարիան է, այնտեղ են առաջին անգամ հանրահայտ շվեյցարական ժամերի թվային վահանակների վրա կատարել տամպոտպագրություն:
Ի տարբերություն մետաքսատպագրության տամպոտպագրությունը հնարավորություն է ընձեռում օրիգինալ պատկերից էֆեկտիվորեն տեղափոխել ամենափոքր դետալները, ինչը և թույլ տվեց ընդլայնել տամպոտպագրության կիրառման ոլորտը:
"Արտ Պրինտը" հնարավորություն ունի իրականացնելու տամպոտպագրություն կրակայրիչների, գրիչների, բրելոկների, շշերի խցանների, սկավառակների և այլ տարբեր մակերևույթների վրա:

picture