Մեր ծառայությունները

Դրոշմատպում (ոսկեզօծում, կոնգրեվ)

Դրոշմատպումը տպագրական արտադրանքին օրիգինալ և գրավիչ տեսք տալու եղանակներից մեկն է: Դրոշմատպման էությունը մակերևույթին ռելիեֆային տեսք տալն է: Այն իրականանում է հատուկ տպագրական ֆորմաների` տպագրական կաղապարների, օգնությամբ: Որպես կանոն կաղապարը պատրաստում են մետաղից: Դա բացատրվում է նրանով, որ թղթի մշակումը իրականացվում է բարձր ջերմաստիճանի տակ: Սովորաբար դրոշմատպվում են բառեր կամ ընտրված պատկերներ, որոնք պետք է առանձնանան:

Կոնգրեվ
Կոնգրեվային դրոշմատպում իրականացվում է պատկերին ուռուցիկ տեսք տալու համար և իրականացվում է թե փայլաթիթեղի ծածկույթով, թե առանց (կույր դրոշմատպում):
Կույր դրոշմատպումը հարթ շտամպով, առանց ներկի, տաքացմամբ կամ առանց տաքացման խորացված դրոշմատպումն է: Պրոցեսի էությունը տպագրվող մակերևույթին ռելիեֆային տեսք տալն է: Որպես կանոն կույր դրոշմատպում իրականացվում է այն դեպքերում, երբ անհրաժեշտություն կա ինֆորմացիան առանձնացնել առանց գույնի, լույսի որոշակի անկյան տակ` ռելիեֆի տեսքով:
Փայլաթիթեղով դրոշմատպման ժամանակ, տպագրվող մակերևույթի և տպագրական կաղապարի միջև տեղադրվում է գունավոր փայլաթիթեղ, որը բարձր ջերմաստիճանի ազդեցության տակ թիթեղի գունավոր մակերևույթը տեղափոխում է թղթի վրա, արդյունքում ունենում ենք ուռուցիկ գունավոր ռելիեֆային մակերես, որն ի տարբերություն կույր դրոշմատպման ավելի տեսանելի է:
Սովորաբար օգտագործում են ոսկեգույն փայլաթիթեղ, որի անվամբ էլ, փայլաթիթեղով դրոշմատպմանը հաճախ անվանում են ոսկեզօծում:
"Արտ Պրինտը" հանրապետությունում առաջիններից մեկն է, որը դրոշմատպում և ձևավոր կտրումն իրականացնում է գերմանական HEIDELBERG մակնիշի ավտոմատ մեքենաներով, ինչն էլ հնարավորություն է տալիս պատվերները կատարել բարձր որակով, կարճ ժամկետներում և մատչելի գներով:

picture