Մեր ծառայությունները

Օֆսեթ տպագրություն

Օֆսեթ տպագրությունը տպագրական աշխարհի ամենատարածված և ամենամատչելի ձևերից մեկն է: Այն պարունակում է երեք փուլ`
1. նախատպագրական (դիզայն, գունաբաժանում, օֆսեթ ֆորմաների պատրաստում)
2. տպագրական (պատկերի տպագրությունը թղթի վրա)
3. հետտպագրական (ռելիեֆի ստացում, ոսկեզօծում, լաքապատում, ձևավոր կտրում և այլն)

Նախատպագրական և հետտպագրական աշխատանքների արժեքը գումարվում է տպաքանակի արժեքին, հետևաբար, որքան մեծ է տպաքանակը, այնքան փոքր է վերջնական մեկ օրինակի արժեքը: Նույն պատվերը կրկնելու դեպքում նախատպագրական և հետտպագրական ծախսեր այլևս չեն լինում:

picture