Մեր ծառայությունները

Պիտակներ

Պիտակները սովորաբար պարունակում են ապրանքին համապատասխան գրաֆիկական պատկերներ և ինֆորմացիա: Բազմազան գունային երանգներով պիտակները, բացի օրենքով սպառողի համար նախատեսված մանրամասն ինֆորմացիայի աղբյուրից (արտադրողի անվան, պիտանելիության ժամկետի, կալորիականության և այլնի մասին), ավելի շատ ծառայում են, որպես գովազդ: Այդ պատճառով ցանկացած արտադրող մինչ պիտակների տպագրությունը, դիզայներների ու մարքետոլոգների հետ համատեղ աշխատում են միմիայն մի նպատակի համար, որպեսզի իրենց արտադրանքը նմանատիպ ապրանքների շարքում սպառողի համար լինի ամենագրավիչը : Ելնելով այդ պահանջից պիտակների տպագրությունը համարվում է տպագրական ամենաբարդ և ամենաբազմազան ոլորտներից մեկը: Այն իրենից ենթադրում է ոչ միայն օֆսեթ տպագրություն, այլ նաև հետտպագրական բարդ մշակում (ոսկեզօծում, ռելիեֆի ստեղծում, ուլտրաֆիալետային լաքապատում, ձևավոր կտրում և այլն):
"Արտ Պրինտը" հանրապետությունում առաջիններից մեկն է սկսել տպագրել բարդ պիտակներ` չներծծվող տեխնիկական մակերևույթների վրա (մետաղապատ թուղթ, ինքնակպչուն, թափանցիկ, ոչ թափանցիկ պլյոնկաների վրա): Ունենք բազմամյա փորձ կոնյակի, օղու, գինու, զովացուցիչ ըմպելիքների, կոնֆետների և մի շարք այլ բնագավառների ամենաբարդ տիպի պիտակների տպագրության ոլորտում: Վերը նշված ծառայությունները կատարվում են ավտոմատացված սարքավորումներով, որը թույլ է տալիս մեզ պատվերները կատարել որակյալ, մատչելի գներով և կարճ ժամկետներում: Պիտակների տպագրությունը արվեստ է: "Արտ Պրինտ"-ը տիրապետում է այդ արվեստին, որն էլ նրա ամենաառաջատար, մասնագիացված ոլորտն է:

picture