Մեր ծառայությունները
Տամպոտպագրություն
Տամպոտպագրությունը խոր տպագրության տարատեսակ է:
Այն հիմնականում կիրառվում է այն դեպքերում, երբ տպագրություն պետք է իրականցվի
անհարթ ռելիեֆային մակերևույթների վրա, որտեղ հնարավոր չէ իրականացնել այլ տպագրության տեսակներ:
Էլաստիկ միջանկյալ էլեմենտը (տամպոնը) թույլ է տալիս տեղափոխել
պատկերը տպագրական ֆորմայից գրեթե ցանկացած մակերևույթի վրա:
Տամպոտպագրության հայրենիքը Շվեյցարիան է, այնտեղ են առաջին անգամ հանրահայտ
շվեյցարական ժամերի թվային վահանակների վրա կատարել տամպոտպագրություն:
Ի տարբերություն մետաքսատպագրության տամպոտպագրությունը հնարավորություն է
ընձեռում օրիգինալ պատկերից էֆեկտիվորեն տեղափոխել ամենափոքր դետալները,
ինչը և թույլ տվեց ընդլայնել տամպոտպագրության կիրառման ոլորտը:
"Արտ Պրինտը" հնարավորություն ունի իրականացնելու տամպոտպագրություն կրակայրիչների,
գրիչների, բրելոկների, շշերի խցանների, սկավառակների և այլ տարբեր մակերևույթների վրա: